Click here to visit the Official web page of HAYASTAN ALL ARMENIAN FUND
Design by "EL" COMPANY
Գլխավոր
Հաղորդումներ
Եթեր
Ծառայություններ
Մեր մասին
Կոնտակտ
 
ԳԼԽԱՎՈՐ
ՀԱՅ ԴԱՏ՝ ՀԱՏՈՒԿ ՀԱՎԵԼՎԱԾ
        Իր ձևի մեջ այս հաղորդումը ռադիոծրագիր է՝ կարճ մենախոսությունների շարք: Խոսում են մարդիկ, ովքեր կամ ունեն յուրովի տեսակետ Հայկական Հարցի վերաբերյալ, կամ նրանց կենսագրությունը ինչ-որ կերպով առնչվել է Հայ Դատի եզրերից որևէ մեկին:
1.10.2006
ԵՐԳԻՆ ՀԱՆԳԱՆԱԿ
        Պարբերականությունը՝ շաբաթը 1 անգամ: Տևողությունը՝ 15 րոպե: Հաղորդման հեղինակն է ազգագրագետ Հարություն Փանոսյանը: Այս հաղորդումը երաժշտական ու հրապարակախոսական ռադիո համադրություն է:
14.02.2007
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱ- ԽՈՍՈՒԹՅՈՒՆ
        Հաղորդաշարը նվիրված է մեծ փիլիսոփա, գաղափարաբան, զորավար Գարեգին Նժդեհի աշխատություններին: Մեզանում տարածված է այն կարծիքը, թե հայերը ազգային գաղափարախոսություն չունեն: Գուցե դա մասամբ արդարացված մոտեցում է:
1.10.2006
ՏՈՆԱՑՈՒՅՑ
       Պարբերականությունը՝ ամեն օր, բացի կիրակի օրերից: Տևողությունը ՝ 4-6 րոպե: Տարվա գրեթե բոլոր օրերը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է յուրովի: Ըստ եկեղեցական տոնացույցի` գրեթե բոլոր օրերը կամ տոն են, կամ հիշատակման օր կամ պահք ու սուգ և այլն: Այս հողորդումը նվիրված է օրվա խորհրդին: Իսկ այն օրերին, որոնց Մայր եկեղեցին, որևէ խորհուրդ չի շնորհվել Տոնացույց հաղորդաշարի շրջանակներում եթեր է գնում "Փարոս հավելվածը": Հաղորդումները զրույցներ են հոգևորականների հետ ամենատարբեր թեմաներով:
ԱՍԱԼԱ
        Այս հաղորդաշարը բազմակոմպոնենտ արտադրանք է: Այստեղ օգտագործվում են թե արխիվային փաստաթղթեր, թե հարցազրույցներ այս թեմատիկայի գիտակների հետ, թե ընթերցումներ մասնագիտական գրականությունից: Հաղորդումը նվիրված է այն գործընթացին, որ պատմագիտության մեջ անվանվեց "հայկական նորագույն դիմադրություն": Հաղորդման նպատակն է պատմել մարդկանց ճշմարտությունը Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի, նրա դեմ կիրառված դեպրեսիաների ու նահատակների մասին:
Գլխավոր
Հաղորդումներ
Եթեր
Ծառայություններ
Մեր մասին
Կոնտակտ
Հասցե` Խանջյան 19, 6-րդ հարկ
Հեռ. 54-12-73