|
|
|
|
| ՀԻՄՆԱԿԱՆ | "Իմպուլսը" մեր երկրի միակ մասնավոր հասարակական-քաղաքական ռադիոկայանն է: Մեր լսարանը կազմում են այն մարդիկ, ում համար ռադիոն ավելին է, քան պարզապես երաժշտություն: Շաբաթը 7 օր, 24 ժամ մենք թողարկում և հեռարձակում ենք ավելի քան 30 հասարակական-քաղաքական, վերլուծական, մշակութաբանական, գիտահանրամատչելի, կրոնական, երաժշտաբանական և այլ հաղորդումներ` հայերեն և ռուսերեն լեզուներով: Բացի այդ, "Իմպուլսը" միակ տեղն է, ուր կարելի է լսել իսկական հայկական ազգագրական, գուսանական, ժողովրդական, դասական և հոգևոր երաժշտություն:
Սեփական հաղորդումներից զատ, մեր եթերում կարելի է լսել նաև աշխարհի ամենահեղինակավոր ռադիոկայանների` Ռուսաստանի Դաշնության "Մայակ" ռադիոընկերության և բրիտանական "Բի-Բի-Սի" կորպորացիայի լրատվական-վերլուծական հաղորդումները` ռուսերեն լեզվով:
"Տուն դառնալու ժամանակն է...": Սա է մեր եթերային կարգախոսը: "Տուն" գաղափարը հայ իրականության մեջ միշտ եղել է ամենալուսավոր ու դրական հասկացություններից մեկը: Տուն ասելով՝ մենք հասկանում ենք և Էրգիրը, և մեր ազգային արժեքները, և մշակույթը. մի խոսքով` այն ամենը, ինչը մեզ հայ է դարձնում:
| | | ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ | "Իմպուլս" ռադիոկայանը հեռարձակվում է Երևանից՝ FM 106.5 հաճախությամբ: Մեր հաղորդումները այս պահին կարելի է լսել Երևանի, Աբովյանի, Աշտարակի, Արմավիրի տարածաշրջաններում: Դրանք հասանելի են նաև Ջավախքի մեր հայրենակիցներին՝ Ախալքալակի Ռադիո FM 107.7 ռադիոընկերության եթերում:
Ռադիոկայանի պոտենցիալ լսարանը 1.800.000 է` չհաշված ինտերնետ-հեռարձակման ունկնդիրներին:
Առաջիկայում "Իմպուլս" ռադիոկայանը ընդլայնելու է իր ցանցը հյուսիսային ուղղությամբ` դեպի Շիրակ և Լոռի: Հեռանկարում է նաև հարավային ուղղությունը` դեպի Արցախ:
|  | | ԼՍԱՐԱՆ | Վերջին տարիներին "Իմպուլս" ռադիոկայանի իրականացրած հետևողական ծրագրային քաղաքականության արդյունքում մեզ հաջողվել է չափազանց կարևոր և հետաքրքիր դիրք գրավել երկրի լրատվական դաշտում: Սեփական և օտարերկրյա արտադրության հաղորդումները համադրելու շնորհիվ "Իմպուլսը" շատերի համար դարձել է անայլնտրանքային լրատվամիջոց: Ամենակարևորը` հաջողվեց ներգրավել լսարանի այնպիսի շերտեր, որոնք մինչ այդ ընդհանրապես ռադիոլսող չէին: 2006 թվականի տվյալներով` մեր հաղորդումների սփռման տարածքում բնակվողների 5.4% նախընտրում է Իմպուլս ռադիոկայանի հաղորդումները: Բացարձակ թվերի վերածելով` միջինը մոտ 90.000` շաբաթվա կտրվածքվ: Լսարանի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կապվեք խմբագրության հետ: |  |
|
|
 | |
| Հասցե` Խանջյան 19, 6-րդ հարկ
Հեռ. 54-12-73 |
|